Ռուսաստանաբնակ հայազգի լրագրող, «Նյուզ մեդիա» ընկերության ղեկավար ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը, որին արգելվել է մուտք գործել Հայաստան, Facebook-ում հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Նա հայտարարել է, այդ ճանապարհով ստիպելու է իրեն Հայաստան թողնել։ «Չգիտեմ՝ Փաշինյանը տեղյակ է, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի եկեղեցու վանահայրն էր։ «Բոմժերը» չեն կարող ինձ իմ հոր հայրենիքից զրկել»,-ընդգծել է նա։ Գաբրելյանովը ներողություն է խնդրել հայ լրագրողներից Երևանում չկայացած դասախոսության համար։ «Ընդհանրապես հային, առավել ևս՝ երկքաղաքացիություն ունեցողին Հայաստան չթողնելը չի տեղավորվում գլխումս»,-նշել է նա։ Լրագրողը խոստովանել, որ նման «վախկոտություն» չէր սպասում, թեև, ըստ նրա, գիտեր, որ «Փաշինյանը Բեթմեն չէ»։ «Թուրքիայի հանդեպ քծնանքի ժանգը, ըստ էության, խժռում է Հայաստանին։ Փորձ է արվում ոչնչացնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ»,-նշել է Գաբրելյանովը: Բայց, միևնույն ժամանակ, նա կոչ է արել «ձեռքերը վայր չդնել»: Իր
«Ստիպելու եմ ինձ Հայաստան թողնել». Գաբրելյանովը ՀՀ կառավարությանը դատի է տալու
9 марта 20239 мар 2023
11
1 мин