Հայաստանը «Freedom House» միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենաամյա զեկույցում «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հայաստանի վարկանիշն այս տեսանկյունից 2021-ի համեմատ մեկ ցուցանիշով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք «Freedom House»-ի պաշտոնական կայքից: Հայաստանի վարկանիշը 2022-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով, մինչդեռ նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարկանիշը 55 էր: Վրաստանը ևս դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների ցանկում են: Զեկույցում նշվում է, որ կան երկրներ, որտեղ ժողովրդավարության վատթարացման վտանգ կա: Թեպետ, ըստ զեկույցի, Հայաստանում ժողովրդավարության առումով բարելավումներ են եղել, բայց մեր երկրում ժողովրդավարությունը ճնշման տակ է: Անդրադառնալով մեր երկրի անվտանգային միջավայրին՝ «Freedom House»-ն արձանագրել է ադրբեջանական ուժերի՝ հայկական տարածքներ ներխուժելու փաստը: «Ադրբեջանական ուժերը ներխուժել են հայկական տարածքներ՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի ռիսկը»,- հավելել են կազմակերպո
Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում է. «Freedom House»-ի նոր զեկույցը
9 марта 20239 мар 2023
~1 мин