Իտալացի մոդելավորող, Roberto Cavalli ապրանքանիշի հիմնադիր Ռոբերտո Կավալլին վեցերորդ անգամ հայր է դարձել։ Համալրման մասին լուրը Կավալլին կիսվել է Novella 2000-ին տված հարցազրույցում, հայտնում է Mirror-ը: 82-ամյա Ռոբերտո Կավալլին և նրա երիտասարդ սիրեցյալը՝ 37-ամյա շվեդ մոդել Սանդրա Նիլսոնը, որդի են ունեցել, որին անվանակոչել են Ջորջիո՝ ի պատիվ մոդելավորողի հոր։ «Նրան անվանակոչել են ի պատիվ պապիկի։ Հայրս սպանվել է նացիստների կողմից Կավրիլայի կոտորածի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի»,- բացատրել է Կավալլին՝ հավելելով, որ իր սիրելին «լավ է զգում», և ծննդաբերությունը բարեհաջող է անցել։ Ռոբերտո Կավալիի համար այս երեխան վեցերորդն է։ Նորաձևության դիզայներն ամուսնացած է եղել երկու անգամ՝ Սիլվանելլա Ջանոնիի և Եվա Դյուրինգերի հետ՝ «Միսս Ավստրիա 1977», «1-ին Վիցե Միսս Տիեզերք 1977» և «Միսս Եվրոպա 1978» տիտղոսների հաղթողի: Առաջին ամուսնությունից ծնվել են դուստրը՝ Քրիստիանեն և որդին՝ Տոմազոն, իսկ երկրորդից դուստրը՝ Ռեյչելը և որդիները՝ Դանիելեն և Ռոբերտոն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հ
82-ամյա մոդելավորող Ռոբերտո Կավալլին վեցերորդ անգամ հայր է դարձել
9 марта 20239 мар 2023
2
~1 мин