Մարտի 8-ին ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Գերատեսչությունից մանրամասնում են, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: «Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյան
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված. ՔԿ
9 марта 20239 мар 2023
~1 мин