Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանում կարգելվի 50 միկրոնից ավել հաստությամբ տոպրակների ու տարաների վաճառքը

Հայաստանում պատրաստվում են արգելել ավելի քան 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների, ինչպես նաև սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների և սպասքի վաճառքը։ Օրենքի այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ իրավական ակտերի միասնական e-draft պորտալում։

Ըստ նախագծի՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ին։

Նշենք, որ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ գործում է 50 միկրոնից բարակ տոպրակների վաճառքի արգելքը։ Արգելքը խախտելու համար տուգանքը կազմում է 30 000 դրամ։

Մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խահանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը Հայաստանում հանգեցրել է բնապահպանական խնդիրների: Պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը  շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում