Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում վարչական պատասխանատվություն սահմանել զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար: Ներկայացված նախագիծն այսօր արժանացավ կառավարության հավանությանը: ՊՆ-ն առաջակում է պատասխանատվություն սահմանել նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար: Ըստ ՊՆ-ի հիմնավորման՝ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգո
ՊՆ-ն կարգապահական իրավախախտումների մասին նոր նախագիծ է ներկայացրել
9 марта 20239 мар 2023
1 мин