Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին: «Ադրբեջանը փորձում է դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը»,- ասել է նա՝ շեշտելով, որ խոսքն այնպիսի կազմակերպությունների մասին է, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը: Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն ակնկալում է, որ նման փորձերը կմերժվեն և բարեկամ արաբական երկրները չեն ներքաշվի կրոնական տարաձայնությունների դաշտ։ «Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»,-ընդգծել է է նա: Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետո