Բրազիլիայի Պերնամբուկո նահանգի Պիեդադե լողափում շնաձուկը հարձակվել է դեռահաս աղջկա վրա և կծել նրա ձեռքը, տուժածին ջրից դուրս են բերել այլ հանսգտացողներ։ Այս մասին հայտնում է Latestly-ն։ Աղջկան ջրից դուրս բերելուց հետո ծածկել են սրբիչներով և շտապօգնություն կանչել։ Տուժածը շոկային վիճակում է եղել, շատ արյուն է կորցրել և գիտակցությունը կորցրել է, աղջիկն ուշքի է եկել արդեն հիվանդանոցում։ Ականատեսների խոսքով՝ միջադեպը չի վախեցրել զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին, շատերը նույնիսկ ջրից դուրս չեն եկել։ Նշվում է, որ իշխանությունները պաշտոնապես արգելել են լողալ Պիեդադե լողափում, քանի որ օրեր առաջ՝ մարտի 4-ին, տեղի էր ունեցել շնաձկան առաջին հարձակման դեպքը, որը հարձակվել էր 14-ամյա աղջկա վրա՝ վնասելով վերջինիս ոտքը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բրազիլիայի լողափում շնաձուկը հարձակվել է դեռահաս աղջկա վրա
9 марта 20239 мар 2023
~1 мин