Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները երկու օրում խորհրդարանի մոտ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալել են 133 մարդու: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մարտի 7-8-ը Վրաստանի խորհրդարանի տարածքում մարդիկ ձերբակալվել են տարբեր իրավախախտումների փաստերով: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարուցվել են քրեական գործեր մանր խուլիգանության, ոստիկանությանն անհնազանդություն հայտնելու, ոստիկանների վրա հարձակվելու հատկանիշների հիման վրա: Վրաստանի ոստիկանությունը նաև հայտարարել է, որ այսօր գիշերը բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ոստիկանության 10 աշխատակից, կան տուժածներ նաև քաղաքացիական անձանց շրջանում: Հիշեցնենք, որ վերջին օրերին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին սկսվել: Մարտի 7-ի երեկոյան ոստիկանությունը նաև ջրցան մեքենա և արցունքաբեր գազ էր կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար: Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալ
Վրաստանում տուժածներ կան, ավելի քան 130 մարդ է ձերբակալվել
9 марта 20239 мар 2023
1 мин