Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին կառավարության մարտի 9-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում նոր դիվերսիա և իրավիճակի սրացում սկսելու առումով մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ նրանք ցանկություն ունեն վիժեցնել Ստեփականերտի հետ բանակցությունները և հետագա նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ «Երեկ ԼՂ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ պետք է հուսալի մեխանիզմ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և սա միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց վարչապետը։ Սադրանքի հաջորդ նպատակն, ըստ Փաշինյանի, այն է, որ Ադրբեջանն ուզում է կեղծ ապացույցներ ստեղծել, թե Հայաստանից դեպի Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում
Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը. Փաշինյան
9 марта 20239 мар 2023
1 мин