Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կարմրուկով վարակվելու դեպքերի թիվն ավելացել է

Այսօրվա դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն  ավելացել է՝ հասելնով 43-ի։  Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հայտնում են, որ 43-ից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: «Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: Վարակվածներից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով»,-ընդգծել են նախարարությունում:

Նախարարությունից հիշեցնենում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ կարմրուկով վարակվելու դեպքերը 39-ն էին:  Հիշեցնենք նաև, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում