Երևան քաղաքում մարտի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև: Հանրապետության տարածքում մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: