Հայ-մեքսիկացի կատակերգու Ջեք Ասադուրյանն ու հայկական ծագմամբ շեֆ-խոհարար Արա Զադան Instagram-ում միախառնել են հայկական և մեքսիկական խոհանոցը՝ այն վերածելով վիրուսային «փեյրինգի», գրում է LA Times-ը: «Ամեն ինչ սկսվեց բուրիտոյից, որը վերածվեց «Լահմարիտոյի»», - նշում է պարբերականը։ Լահմաջոյի տորտիլայի վրա դնել պանիր, պիկո դե գայո սոուս, ավելացնել սերրանո պղպեղ, կարնե ասադա տավարի միս, մեքսիկական բրինձ, բաստուրմա, սերուցքային հումուս և կծու սալսա, նկարագրում է գործընթացը պարբերականը։ Դրանից հետո սերտորեն փաթաթեք տորտիլան և տապակեք այն մինչև երկու կողմերից ոսկե դարչնագույնը - «Եվ ահա «Լահմարիտո»։»։ Ասադուրյանն ու Զադան Instagram-ում առաջին անգամ կիսվել են խոհարարական գյուտով։ «Նրանք հասկացան, որ յուրահատուկ բան են ստեղծել նույնիսկ ուտեստը համտեսելուց առաջ։ Եվ ոչ միայն հետևորդների միլիոնավոր դիտումների պատճառով», - նշում է պարբերականը։ «Մարդիկ անմիջապես սկսել են անձնական հաղորդագրություններում հարցնել, թե որտեղից կարելի է ուտելիք պատվիրել», — պատմել է Ասադուրյանը։ «Արան դրանով ապրուստ է վաստ
Ինչպես են հայ կատակերգուն և շեֆ-խոհարարը միախառնել հայկական և մեքսիկական խոհանոցները
9 марта 20239 мар 2023
1 мин