Найти тему
Հայաստանն այսօր

Դիվերսիայից առաջ ադրբեջանցիները ավտոճանապարհին քարեր են շարել, ապա թաքնվել տեղանքում. Արցախի ՄԻՊ

Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող արցախցի ոստիկանների ավտոմեքենան ճանապարհին կանգ է առել, քանի որ քարեր են շարված եղել։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը՝ մարտի 5-ին ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողությունների կապակցությամբ հրապարակած արտահերթ զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ քարերի հետևից դուրս են եկել 5 զինված ադրբեջանցիներ, իսկ աջից և ձախից դարանակալված դիվերսիոն խմբի ադնամներ և սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Մեքենայի զննությամբ պարզվել է, որ ադրբեջանցիները մեքենայի ուղղությամբ արձակել են հարյուրավոր գնդակներ։

Այնուհետև ադրբեջանցիները մոտեցել են, բացել մեքենայի սրահի դուռը և կրակել մեքենայի մեջ։

Ըստ փրկված ոստիկանի վկայության՝ ադրբեջանցիները ոստիականական մեքենայի հետմասի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ սրահում ևս ուղևորներ կան։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում