Ադրբեջանն իր քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է արևմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արևմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով մարտի 7-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանն այն մասին, իբրև ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ անձնակազմի փոխադրում: «Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ։ Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է»,- հայտնում է ԱԳՆ-ն։ Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը միջազգ
Ադրբեջանը շարունակում է արևմուտքում ՀՀ-ին որպես ռուսամետ, իսկ ՌԴ-ում՝ արևմտամետ ներկայացնել․ ՀՀ ԱԳՆ
8 марта 20238 мар 2023
2 мин