Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մենք չենք ուզում երջանիկ լինել, մեզ սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է․ Աննա Հակոբյան

Մենք չենք ուզում երջանիկ լինել, մեզ սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է։ Այս մասին «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Իր ելույթում նա ընդգծել է, որ դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: «Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ո՛չ իմ հարազատների շրջանում, ո՛չ հարևանների, ո՛չ բարեկամների և ո՛չ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս»,- ընդգծել է նա: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից և որևէ այլ բանով էլ զբաղվել, ըստ Աննա Հակոբյանի, գուցե և մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում միջավայրը նրանց դա թո

Մենք չենք ուզում երջանիկ լինել, մեզ սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է։ Այս մասին «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Իր ելույթում նա ընդգծել է, որ դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը:

«Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ո՛չ իմ հարազատների շրջանում, ո՛չ հարևանների, ո՛չ բարեկամների և ո՛չ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս»,- ընդգծել է նա:

Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից և որևէ այլ բանով էլ զբաղվել, ըստ Աննա Հակոբյանի, գուցե և մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել:

«Իսկ մենք՝ հայ կանայքս, ընդհանրապես ուզում ե՞նք երջանիկ լինել: Պատասխանի իմ տարբերակը հետևյալն է՝ ոչ: Մենք չենք ուզում երջանիկ լինել: Այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետև մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածել»,- նշել է նա։

Աննա Հակոբյանը ներկայացրել է երջանկության իր բանաձևը՝ նշելով, որ երջանկությունն իր համար սիրո զգացողությունն է, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում