Մարտի 8-ին Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին հղումով։ Սեյսմոլոգների օպերատիվ տվյալների համաձայն՝ Բիլասուվարի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Բաքվի ժամանակով ժամը 10:14-ին: «Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժ է գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:14-ին Բիլասուվարի շրջանի Ջալիլաբադ սեյսմոլոգիական կայանից 20 կմ դեպի հյուսիս»,- ասվում է զեկույցում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է հյուսիսային լայնության 39,43 աստիճան, արևելյան երկայնության 48,34 աստիճան, օջախը՝ 37 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները մինչև 3 բալ ուժգնությամբ զգացել են հարակից տարածքների բնակիչները, նշել են սեյսմոլոգները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում