Երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար բերման է ենթարկվել 66 մարդ, տուժել է մոտ 50 իրավապահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ն։ «Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել մարտի 7-ին ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի փաստերով։ Խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով իրավապահները բերման են ենթարկել 66 մարդու»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի խաղաղ ցույցը վերածվել է բռնի ակցիայի. ցուցարարները փորձել են փակել երկրի խորհրդարանի մուտքը։ «Հավաքվածներն ավելի ուշ սկսեցին կազմակերպված հարձակումը խորհրդարանի շենքի վրա՝ աշխատակիցների ուղղությամբ նետելով մոլոտովի կոկտեյլներ և պիրոտեխնիկա։ Ցուցարարները հրկիզել են օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել, կոտրել ապակիներ, վնասել երկաթե ցանկապատերը»,- ասել են նախարարությունից՝ նշելով, որ ցուցարարների կողմից կարգ
Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ 66 մարդ է բերման ենթարկվել
8 марта 20238 мар 2023
1 мин