Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»,- ասել է Տիկնիզյանը՝ մեկնաբանելով իր որոշումը։ 23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
8 марта 20238 мар 2023
5
~1 мин