Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը գնահատել է Արցախում նոր զինված հակամարտությունների ազդեցությունը Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած դիրքերի վրա։ «Եթե ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, դա գրեթե ավտոմատ կերպով կհանգեցնի ռուսական ռազմակայանի դուրսբերմանը Գյումրիից, իրականում ցույց կտա Երևանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք»,-իր Telegram-յան ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ վերլուծելով մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան: «Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպեր են տեղի ունենում, խաղադրույքներն աճում են: Ու թեև վերջնագրերի ներկայացումն այդ ուղղությամբ նոր մարտավարություն չէ, բայց ակնհայտ է, որ երբ դրանք ամրապնդվում են ուժով, ռիսկերը զգալիորեն մեծանում են»,-նշել է փորձագետը։ Քաղաքագետը ընդգծել է, որ Կովկասում «այդ կետը» (Արցախ-խմբ․) հատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար։ «Այն առանցքային անվանելը չափազանցություն չի լինի նույնիսկ։ Արևմուտքի հետ աճող մրցակցության, Թուրքիայի հետ մրցակցային գործընկերության պայմաններում հիմնական մոդերատորի դերի պահպան
Փորձագետը գնահատել է Արցախում նոր զինված հակամարտությունների ազդեցությունը
8 марта 20238 мар 2023
1 мин