Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական մասում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Երկրաշարժը տեղի է ունեցել Կեսարիա քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Նշված հատվածում ավելի քան 1 մլն մարդ է բնակվում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Կեսարիա քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա և Թուրքիա մարդասիրական օգնություններ ուղարկելու որոշումներ է կայացրել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում