Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի տարածաշրջանային այցին՝ ընդգծելով, որ համանախագահները Արցախ այցելելու համարձակություն պետք է դրսևորեն։ «Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։ Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության»-գրել է ՄԻՊ-ը։ Անդրադառնալով Արցախի՝ արդեն 85 օր շրջափակված լինելու փաստին, ընդգծելով նաև Ադրբեջանի ԶՈւ-ի՝ մարտի 5-ին իրականացրած ահաբեկչական գործաղության մասին, նա հիշեցրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ «2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջոր
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախ այցելելու համարձակություն պետք է դրսևորեն․ ԱՀ ՄԻՊ
8 марта 20238 мар 2023
2 мин