Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի, 2-ի վիճակը ծանր է

Մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: «Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- հայտնում է նախարարությունը: Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից: Լրացուցիչ տեղեկությունների համար

Մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- հայտնում է նախարարությունը:

Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում