Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը մանրամասնում է, որ նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ «Նախնական տվյալներով՝ երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և BMW մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի
Նոր մանրամասներ՝ կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարից․ 3-ի վիճակը ծանր է
7 марта 20237 мар 2023
1 мин