Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որտեղ տեղի են ունեցել առաջին քննարկումները։ Այս մասին հայտնում են ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է: Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակությունն Արցախի բնակչության համար: «Նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը նույնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցության այլընտրանքային և հուսալի միջոց կդառնա: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ցանկա
«Միասնականությունը միակ ճանապարհն է»․ Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը
7 марта 20237 мар 2023
8
1 мин