Найти тему
Հայաստանն այսօր

ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Բլեյքին՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի՝ Սիրիայի հյուսիս-արևելք կատարած այցի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով, վկայակոչելով գերատեսչության աղբյուրը, Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ամերիկացի դիվանագետին, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի Միլիի Սիրիա կատարած այցից:

Նշվում է, որ ամերիկացի գեներալը մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող շրջան, որը վերահսկվում է քրդամետ Սիրիական ժողովրդավարական ուժերի կողմից: Միլին այցի ընթացքում հանդիպել է այդ շրջանում տեղակայված ամերիկացի զինվորականների հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում