Найти тему
Հայաստանն այսօր

ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային օբյեկտներում ստուգումներին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի՝ իրանական միջուկային օբյեկտներում դիտարկման և ստուգման հետագա միջոցառումների մեկնարկի հետ:

«Շաբաթ օրը Թեհրանում Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ իմ քննարկումներից հետո ես նշում եմ Իրանի համաձայնությունը՝ թույլ տալ գործակալությանը ձեռնամուխ լինել դիտարկման և ստուգման հետագա միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են ՄԱԳԱՏԷ - ի առաքելության իրականացման համար», - Գրոսիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ողջունել է Իրանի բարձր մակարդակի հավաստիացումներն առ այն, որ «նա պատրաստ է իրականացնել ստուգման և մոնիթորինգի հետագա պատշաճ գործունեությունը, ինչպես նաև համագործակցել գործակալության հետ երաշխիքների ոլորտում չլուծված հարցերի լուծման համար, ներառյալ այն հարցերը, որոնք վերաբերում են երեք չհայտարարված վայրերին, որոնցում գործակալությունը հայտնաբերել է մարդածին ծագման ուրանի մասնիկների հետքեր»:

Գործակալությունը նշում է, որ մարտի 4-ին Գրոսսիի Թեհրան կատարած այցի արդյունքներով հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Իրանը մտադիր է գործակալությանը թույլ տալ ստուգման և մոնիթորինգի գործունեություն իրականացնել, ինչպես նաև Թեհրանի պատրաստակամությունը երեք միջուկային օբյեկտներին հասանելիություն տրամադրելու հարցում:

Նույն օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում Գրոսսին դրական է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Իրանը պատրաստ է տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղադրել միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Սակայն մարտի 5-ին ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հերքել է Գրոսիի այդ հայտարարությունը և ընդգծել, որ Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկման նոր տեսախցիկների տեղադրման հարցը չի քննարկվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում