Պրոֆեսիոնալ երգչուհի Էբի Ֆենդերը պարանոցի վիրահատությունից հետո սկսել է խոսել ռուսական առոգանությամբ։ Այս մասին գրում է «Правил жизни» պարբերականը։ 39-ամյա ամերիկուհուն վիրահատական միջամտություն է անհրաժեշտ եղել արգանդի վզիկի հատվածում միջողնային ճողվածքի պատճառով։ Վիրահատությունից անմիջապես հետո նա որոշ ժամանակ կորցրել է ձայնը, իսկ հետո սկսել է խոսել ռուսական առոգանությամբ։ Առոգանության պատճառով Ֆենդերի նոր ծանոթները սկսել են հարցնել, թե որտեղից է նա: Երբեմն երգչուհին հոգնել էր զրուցակիցներին իր իրավիճակը բացատրելուց, և նա ստում էր, որ ինքը ռուս է կամ ուկրաինացի: Օտար առոգանությունից ազատվելու համար Ֆենդերը սկսել է այսելել լոգոպեդին։ Մասնագետն օգնել է նրան ավելի ցածր ձայն տալ, հանգստացնել պարանոցի մկանները և վերադարձնել բնական խոսքը։ Սակայն ավելի ուշ ամերիկուհին սկսել է խոսել ավստրալական առոգանությամբ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ամերիկուհին պարանոցի վիրահատությունից հետո սկսել է ռուսական առոգանությամբ խոսել
7 марта 20237 мар 2023
15
~1 мин