ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է ադրբեջանցի դիվերսանտների հարձակումն Արցախի ոստիկանների վրա և նշել, որ տեղյակ է «միջադեպի» մասին: Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող լինել ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ «Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջն է, և ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- շեշտել է Փրայսը: Պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վաշինգտոնն ադրբեջանցի դիվերսանտների հարձակումն Արցախի ոստիկանների վրա անվանել է «միջադեպ»
7 марта 20237 мар 2023
~1 мин