Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախում կպահանջեն Անդրեյ Վոլկովի հրաժարականը

Արցախում պատրաստվում են բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։ Ինչպես տեղեկանում ենք Դավիթ Ղահրամանյանի տարածած հայտարարությունից՝ Արցախի քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն իր հերթին ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաև զինել արցախցիներին ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպար

Արցախում պատրաստվում են բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։ Ինչպես տեղեկանում ենք Դավիթ Ղահրամանյանի տարածած հայտարարությունից՝ Արցախի քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը:

Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն իր հերթին ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաև զինել արցախցիներին ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում