ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է, որ բժիշկները, ովքեր նախկինում իրեն վիրահատել են ներգանգային անևրիզմով պայմանավորված, կատարել են այս վիրահատությունը՝ համոզվելու համար, որ նա ուղեղ ունի, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ես ունեի այդ սարսափելի գլխացավերը: Դե, ամեն դեպքում, նրանք ստիպված էին մի երկու անգամ գլխիս վերևը կտրել, որպեսզի տեսնեն, թե արդյոք ուղեղ ունե՞մ»,- քմծիծաղ տալով ասել է մերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում հրշեջների արհմիության դիմաց կազմակերպված քարոզարշավի ժամանակ։ ԱՄՆ 80-ամյա նախագահը հավելել է․ «Բայց եթե լուրջ, ձյուն էր գալիս, և ինձ մոտ ուղեղի անոթների անևրիզմ սկսվեց։ Ինձ անհապաղ վիրահատություն էր պետք»։ Բայդենն ընդգծել է, որ այն ժամանակ իրեն հաջողվել է ժամանակին հասցնել վիրահատական սեղանին բացառապես հրշեջների շնորհիվ, որոնք նրան անհապաղ տեղափոխել են Վաշինգտոնի արվարձանում գտնվող Ուոլթեր Ռիդ ռազմական բժշկական կենտրոն՝ չնայած վատ եղանակին։ Նրան այնտեղ են տեղափոխել Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցից: Նախագահի խոսքով՝ ուղղաթիռով հնարավոր
Բայդենը կատակել է, որ իրեն նախկինում վիրահատել են համոզվելու համար, որ ուղեղ ունի
7 марта 20237 мар 2023
8
1 мин