Найти тему
Հայաստանն այսօր

ԵՄ – ն պահանջել է հետաքննել Արցախի շփման գծում վերջին սրացումը

ԵՄ-ն ցավում է Ղարաբաղի շփման գծում «բռնության բռնկման» համար, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ այդ «մահացու միջադեպի հետ կապված հանգամանքները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»:

«Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխենք հետագա ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц