Найти тему
Հայաստանն այսօր

Թուրք երկրպագուներին արգելվել է ներկա գտնվել ԵԱ ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ-ից հայտնեցին նաեւ, որ մարտի 6-ից www.tickets.ffa.am կայքում մեկնարկել է մարտի 25-ին կայանալիք հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Ֆեդերացիան պարզաբանել է, որ Վ.Սարգսյանի անվան հանրապետական ​​մարզադաշտի տոմսարկղերի տոմսերը վաճառքի կհանվեն ավելի ուշ։

Տրիբունաի հյուսիսային և հարավային հատվածներում հանդիպման տոմսերի արժեքը կկազմի 2 000 դրամ, արևելյան հատվածում՝ 3 000 և 5 000 դրամ, իսկ արևմտյան հատվածում՝ 10 000 դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում