ՊՆ նախկին շենքի բնակիչները 1 ժամ ժամանակ են տվել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին իջնելու և իրենց պատասխան տալու համար, սակայն պաշտոնյան չի մոտեցել իրենց Այս մասին հայտարարել են ՊԵԿ շենքի մոտ հավաքված քաղաքացիները: «Եթե մեկ ժամից ՊԵԿ ղեկավարը չիջնի ու մեր հարցերին պատասխան չտա, պահանջելու ենք նրա հրաժարականը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ից իրենց վռնդել են ՊՆ նախկին շենքի տարածքից, որն այժմ անցել է ՊԵԿ տնօրինությանը: «Մեզ ասել են՝ ամենաուշը ուրբաթ օրը կպատասխանենք ձեզ գրավոր, սակայն մինչև այժմ պատասխան չենք ստացել»,- ասացին ցուցարարները: Պատասխան արձագանք չստանալուց հետո նրանք պահանջել են Բադասյանի հեռանալը, պնդել են, որ լքի աթոռը: «Այսպիսով կիմանանք, որ մեկ թուրքամետ պաշտոնյա լքել է պաշտոնը, թող իր փոխարեն հայամետ մեկը գա նստի»,- ասացին հավաքվածները: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոս
ՊՆ նախկին շենքի բնակիչները 1 ժամ ժամանակ են տվել ՊԵԿ նախագահին
6 марта 20236 мар 2023
1
1 мин