Կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահոիթյան նախարար Անահիտ Ավանեսյանը: Ներկայացնելով Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, նախարարն ասաց, որ այս պահին 20 վարակված կա, որից 19-ը հոսպիտալացված է, իսկ 1-ը դուրս է գրվել: Հիվանդներից 15-ը երեկա է, 5-ը մեծահասակ: «Բոլոր պացիենտների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժշկական թիմի խիստ հսկողության տակ: Ամբողջ բուժական պրոցեսը կատարվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված և այս դեպքերում օգտագործվող միջազգային ուղեցույցերի համապատասխան»,- ասաց նախարարը: Ըստ ազգային օրացույցի, ինչպես նախարարն է ասում, կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում նրանց պատվաստումը և մեկուսացումը: Իրականացվում է երկու դեղաչափով պատվաստում, առաջինը մեկ տարեկան երեխաներին, երկրորդը՝ 4-6 տարեկանում: Նախկինում ըստ ուղեցույցի եղել է 6 տարեկանը, սակայն թարմացված ուղեցույցերով՝ 4 տարեկանից իրականացվել է երկրորդ դեղաչափը: «Ուն
Կարմրուկի բռնկման առաջին դեպքն արտերկրից է ներթափանցել. Անահիտ Ավանեսյան
6 марта 20236 мар 2023
1 мин