Найти тему
Հայաստանն այսօր

Արտակ Բեգլարյանը Կլաարին «կոռումպացված կամ սիրողական պաշտոնյա» է անվանել

Տոյվո Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախում կազմակերպած դիվերսիային արձագանքին:

«Կլաարը կա՛մ սիրողական դիվանագետ է, կա՛մ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կա՛մ կոռումպացված պաշտոնյա է, կա՛մ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններն անհրաժեշտություն են»,- գրել է Բեգլարյանը:

Նշենք, որ Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, իր միկրոբլոգում գրել էր, որ վերադարձել է Բաքու և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

«Տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում