«Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է, այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով». Վազգեն Սարգսյան Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 64 տարեկան: Իր հասարակական-քաղաքական գործունեությունը Վազգեն Սարգսյանն սկսել է 1988 թվականին՝ Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը: Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։ Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27
«Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է». այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
6 марта 20236 мар 2023
1 мин