Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գրեթե 46 հազարի է հասել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո զոհվել է մոտ 46 հազար մարդ։ Այս մասին Haberturk-ին ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյդուն։

«Զոհերի թիվը հասել է 45 968-ի, վրանցից 4267-ը Սիրիայի քաղաքացիներ են»,-ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, երկրաշարժերի հետևանքով փլուզվել է 26 300 շենք։ Նա նշել է, որ առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 13 հազար հետցնցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը ավելի վաղ ևս մարդասիրական օգնություններ էր ուղարկել Թուրքիա և Սիրիա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում