Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի այսօրվա դիվերսիային, ինչի հետևանքով ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ են զոհվել, կա նաև վիրավոր: «Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից»,-գրել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ «Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կե
Ադրբեջանը վերջին օրերին զինված հարձակումների է դիմում. ԱՀ ՄԻՊ
6 марта 20236 мар 2023
1 мин