Найти тему
Հայաստանն այսօր

Կլաարը Բաքվում է և «անհամբերությամբ» սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ «խաղաղության բանակցություններին»

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Բաքու: Այս մասին նա հայտնել է Twitter-յան իր միկրոբլոգում:

«Անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այսօրվա մահացու ելքով միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման հրատապ անհրաժեշտությունը՝ կայունության և արդար խաղաղության հասնելու համար», - գրել է Կլաարը:

ԵՄ հատուկ ներկայացուցչի նախորդ այցը տարածաշրջան տեղի է ունեցել փետրվարի վերջին:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում