Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈւԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և երեք ծառայողների կյանքից զրկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը վարույթ է ընդւոնվել: Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ՝ միջազգային ահաբեկչության հոդվածով: ԱՀ ՔԿ-ում գործի շրջանակներում ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու փաստի, ինչպես նաև ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն
Արցախի ՔԿ-ում դիվերսիայի վերաբերյալ քրգործը վարույթ է ընդունվել
6 марта 20236 мар 2023
1
1 мин