Найти тему
Հայաստանն այսօր

Բաքուն երկու զոհ ունի՝ իր իսկ նախաձեռնած դիվերսիայի հետևանքով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Շահրիյար Ալիբեյլին և Էշգին Հուսեյնովը զոհվել են ադրբեջանական կողմի դիվերսիայի հետևանքով։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում