ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն ժամանել է Բաքու՝ Ադրբեջանից սկսելով Հարավային Կովկասի երկրներ շրջագայությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայաչոկելով Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը։ «Բաքվում դեսպանատունը ողջունում է Ադրբեջանում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյին»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Բաքու կատարած այցի ընթացքում Բոնոն բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների հետ։ «Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացն առաջ մղելու նպատակով», - հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս պաշտոնում իր առաջին այցով կմեկնի տարածաշրջան՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Բաքվից հետո Բոնոն կայցելի Երևան, ապա Թբիլիսի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցե
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Հարավային Կովկասի երկրներ շրջագայությունն սկսել է Բաքվից
6 марта 20236 мар 2023
2
~1 мин