Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հարցաքննվել է հետախուզման մեջ գտնվող դատապարտյալ Ջոու Լոուի խարդախության գործով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Լոուն դի Կապրիոյին նվիրել է «Մեծն Գեթսբիի» առաջին հրատարակությունը, ինչպես նաև Մարլոն Բրանդոյի «Օսկարը»։ Դերասանն ու գործարարը նաև գործնական հարաբերությունների մեջ են եղել։ Դերասանը հաստատել է, որ իսկապես աշխատել է Լոուի հետ։ Դի Կապրիոյի խոսքով՝ ինքը ոչինչ չգիտեր բիզնես գործընկերոջ խարդախ սխեմաների մասին։ Լոուն մեղադրվում է Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամից գողացված մի քանի միլիարդ դոլարի յուրացման մեջ։ Մոտ ութ տարի թաքնված Լոուն, ենթադրաբար, գտնվում է Չինաստանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեցերորդ զգայարանի» աստղը սենսացիոն հայտարարություն էր արել։ Նա նշել էր, որ 19 տարեկանում իրեն ստիպել են քնել Դի Կապրիոյի հետ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Լեոնարդո Դի Կապրիոն հարցաքննվել է խարդախության մեջ մեղադրվող Ջոու Լոուի գործով
4 марта 20234 мар 2023
~1 мин