«Ռաիսինա երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում Նյու Դելիում կայացած հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել է հետագա դիվանագիտական շփումների շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, ուրվագծվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան ջանքերի ակտիվացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգը և համեմատել միջազգային հարթակներում համագործակցության խթանման մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Մոսկվան և Երևանը պայմանավորվել են հետագա դիվանագիտական շփումների շուրջ․ ՌԴ ԱԳՆ
4 марта 20234 мар 2023
14
~1 мин