Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գյումրիում և Արթիկում պարեկների են ծեծել. մեկ անձ կալանավորվել է

Շիրակի մարզում փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ են գրանցվել. այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Փետրվարի 25-ին ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը ծառայություն իրականացնելու ընթացքում Ամասիա բնակավայրի կենտրոնական հրապարակում նկատել է «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենա, որն անկանոն պտույտներ կատարելով կանգ է առել հրապարակի միջնամասում։

Ստուգմամբ պարզվել է, որ հիշյալ մեքենայի 34-ամյա վարորդը, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել և գտնվել է ոչ սթափ վիճակում։  Վերջինս իջնելով ավտոմեքենայից, քաշքշելով վնասել է ոստիկանության աշխատակցի համազգեստը և մեկ անգամ հարվածել  նրան:

Դեպքի առթիվ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 դրամի չափով։

Մեկ այլ դեպքում՝ փետրվարի 27-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 01:05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկից վիճաբանելու, սեռական բնույթի հայհոյանքներ կատարելու և պարեկային ծառայողների օրինական պահանջները չկատարելու կասկածանքով բաժին է տեղափոխվել նույն մարզի 4 բնակիչ՝ ծնված 1999, 1998, 2000 և 1994 թվականներին:

Այդ ընթացքում 1994թ. ծնված տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, դիմադրություն ցուցաբերել, հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել նրանցից երկուսին:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 1994թ.  ծնված տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Այս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերոհիշյալ երկու դեպքերով ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում