Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայ և ոչ թե ուկրաինացի կամ ռուս. Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը փոխել է Այվազովսու ծագման տեղեկագիրը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն իր կայքում փոխել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու երկու աշխատանքների և դիմանկարի ստորագրությունը՝ ավելացնելով նրա հայկական ծագումը, գրում է Meduza-ն։

Այժմ Այվազովսկու «Նավը փոթորկոտ ծովում» մանրանկարչության, «Նավը լուսնի լույսի ներքո» կտավի և լուսանկարչական դիմանկարի մակագրության մեջ նշվում է նրա հայկական անունը՝ Հովհաննես Այվազյան, ինչպես նաև նշվում է, որ նա հայ է, որը ծնվել է մի տարածքում, որը ռուսական կայսրության մաս էր կազմում, իսկ այժմ գտնվում է Ուկրաինայի կազմում:

Բացի այդ, ըստ կայքի, կարճ կենսագրական տեղեկագրում այժմ նշվում է, որ «Այվազովսկին հարուստ մշակութային և լեզվական անցյալ է ունեցել», իսկ եղել է իր հայրենի քաղաքի հայ համայնքի անդամ: Մինչ այդ մակագրության մեջ հակիրճ նշվում էր, որ ծովանկարիչը ծնվել է հայկական ընտանիքում։

Ավելի վաղ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Այվազովսկուն համարում էր ռուս նկարիչ։ Անցած տարված փետրվարին ուկրաինական պատերազմի սկսման ֆոնին, նրանք որոշեցին փոխել ծովնակարչի նկարների ստորագրությունները՝ նրան անվանելով ուկրաինացի: Թանգարանում հայտնել են, որ նկարագրությունը թարմացվել է «համապատասխան հետազոտողների հետ համագործակցությամբ իրականացված տեղեկատվության հավաքագրումից հետո»։

Փոփոխությունները վրդովմունք են առաջացրել Ռուսաստանում և Հայաստանում։ Մասնավորապես, թանգարանից պահանջել են հաշվի առնել նկարչի հայկական ծագումը։ Ի պատասխան Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը խոստացել էր փոփոխություններ կատարել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում