Найти тему
Հայաստանն այսօր

Մոսկվայում հարձակումից հետո մահացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծողներից մեկը

Մոսկվայում հարձակումից հետո մահացել է 48-ամյա վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը, ով մասնակցել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը: Այս մասին հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին Ռոգովի փողոցում գտնվող տանը։ Քննության վարկածով՝ Բոտիկովի վրա հարձակվել է 29-ամյա մի տղամարդ։ Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, և կասկածյալը փորձել է գոտիով խեղդել գիտնականին։

Ժամանած բժիշկները փորձել են փրկել վիրուսաբանին, սակայն ավելի ուշ վերջինս մահացել է։ Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալին արդեն ձերբակալել և հարցաքննել են, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով:

Բոտիկովը և Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի 17 այլ գիտնականներ ստեղծել են «Гам-КОВИД-Вак» պատվաստանյութը, որը հայտնի է որպես «Սպուտնիկ V»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում