Չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով։ «Դժբախտաբար, չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄԴ-ի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը, մասնավորապես, երբ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և հարկավոր է միջազգային արձագանք»,-հայտարարել է նա։ Վարչապետը ողջունել է իր այցի ընթացքում լսած միտքն առ այն, որ պետք է
Փաշինյանը Բունդեսթագում հայտարարել է, որ անընդունելի է անարձագանք թողնել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի դատարանի որոշումը
4 марта 20234 мар 2023
2 мин