Ադրբեջանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ պահեստազորի սպաների միության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության՝ երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղայակված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ «Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են ԱՀ հիմնարար փաստաթղթերի և մայր օրեն
Արցախի նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով
4 марта 20234 мар 2023
~1 мин